National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է NDI-ի եւ IRI-ի հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչներին
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է  Միջազգային Գործերի Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի եւ Միջազգային Հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչներին:

Հյուրերը  շնորհավորել են Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ: 
  
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ընթացքում Հայաստանում քաղաքական նոր մշակույթի ձեւավորման գործընթացին ցուցաբերված աջակցության համար: 
  
Միջազգային Գործերի Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի  հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լորա Նիքըլսը եւ Միջազգային Հանրապետական ինստիտուտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով գլխավոր խորհրդական Քրիս Հոլցընը Ազգային ժողովի նախագահին ներկայացրել են իրենց կազմակերպությունների մանդատն ու հետաքրքրվել Ազգային ժողովի կարիքների եւ առաջիկա անելիքների մասին: 
  
Արարատ Միրզոյանն ուրվագծել է որոշ առաջնահերթություններ Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ: 
  
Միջազգային գործընկերները, հաջողություն մաղթելով նորընտիր խորհրդարանին, իրենց պատրաստակամությունն են հավաստել սերտ համագործակցության եւ կարիքների գնահատման հիման վրա ծրագրերի իրականացման հարցում: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am